Սպորտ 

Հենրիխ Մխիթրյանը քիչ հավանական է, որ կօգնի «Բորուսիային»

analitik.am

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ֆուտբոլի առաջնության վերջին` 15-րդ տուրի շրջանակում Բեռլինում անցկացրած տեղի «Հերտայի» հետ հանդիպման առաջին խաղակեսում ձգել է ոտքի մկանը և փոխարինվել: Նրա թիմը` «Բորուսիան» պարտվել էր 0:1 հաշվով:

Առաջիկայում դորտմունդցիներն անցկացնելու են ևս 2 խաղ՝ մրցելու են «Վոլֆսբուրգի» (դեկտեմբերի 17-ին) և «Վերդերի» (դեկտեմբերի 20-ին) հետ: 

Հավանական է, որ հայ ֆուտբոլիստը բաց կթողնի այդ հանդիպումները: «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ Մխիթարյանը սուր ցավեր ունի և, ամենայն հավանականությամբ, տարին արդեն ավարտել է:

 

Նույն շարքից