Սպորտ 

Գերմանական թիմին պարտվելուց փրկեց Հայկ Գալստյանը

analitik.am

Ֆուտբոլի Գերմանիայի երիտասարդական թիմերի հարավարևմտյան գոտու առաջնության 16-րդ տուրում 16-ամյա Հայկ Գալստյանի թիմը` «Հոֆենհայմը», հյուրընկալվել էր «Կարլսրուեին»: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Երևանի «Միկայի» մարզադպրոցի սան Գալստյանը խաղընկերոջը փոխարինեց 72-րդ րոպեին,իսկ հանդիպման ավարտից մեկ րոպե առաջ գրավեց մրցակցի դարպասը և փրկեց իր թիմին պարտությունից:

«Հոֆենհայմը» վաստակած  32-ական միավորով առաջին տեղում է: «Բավարիան» նույնպիսի ցուցանիշով երկրորդն է:

Երիտասարդ հայ ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:  Հավելենք, որ «Հոֆենհայմի»  կազմում հանդես է գալիս նաև հարձակվող Դավիթ Ղազարյանը:

Նույն շարքից