Սպորտ 

Կորած մրցաշրջան` Հենրիխ Մխիթարյանի համար

analitik.am

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա 6 շաբաթ: Այդ մասին տեղեկացնւմ է Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ ֆեյսբուքյան էջը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի 25-ամյա խաղցողը ոտքի մկանն էր ձգել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի Բեռլինի «Հերտայի» հետ անցկացրած հանդիպման առաջին խաղակեսին և փոխարինվել էր: Նրա թիմը պարտվել էր 0:1 հաշվով:

«Բորուսիայի» բժիշկ Մարկուս Բրաունը հետազոտելով այն եզրակացությանն է հանգել, որ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ:Ախտորոշվել է մկանի կտրվածք: 

Փաստն այն է, որ հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշարջանում «Բորուսիայի» կազմում դեռ գոլ չի խփել Գերմանաիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Նա աչքի է ընկել մեկ անգամ Գերմանիայի գավաթի խաղարկության մրցաշարում:

Հավելենք, որ դորտմունդցիները Գերմանաիայի առաջնությունում առաջիկայում երկու խաղ են անցկացնելու ու մրցելու են «Վոլֆսբուրգի» (դեկտեմբերի 17-ին), «Վերդերի» (դեկտեմբերի 20-ին) հետ:

 

Նույն շարքից