Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի շնորհակալական խոսքը

analitik.am

Հայաստանի հավաքականի և դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածք էր ստացել դեկտեմբերի 13-ին Բեռլինում, որտեղ  նրա թիմը մրցում էր տեղի «Հերտայի» հետ: 33-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը հարվածից հետո ձգել էր ազդրի մկանը և այլևս չէր կարողացել շարունակել հանդիպումը: Ավելի ուշ պարզվել էր, որ Մխիթարյանը պետք է ապաքինվի 6 շաբաթ:

Հենրիխը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:. «Հուսով եմ վնասվածքից հետո ես ավելի ուժեղ կդառնամ։ Վստահ եմ, որ 2015 թ. հաջող տարի է լինելու մեր ակումբի համար, և ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի երջանկացնեմ ձեզանից յուրաքանչյուրին»,- նշել է  Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը:

 

Նույն շարքից