Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականը՝ անբավարար

analitik.am

Ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 0:1 հաշվով զիջել էր Բեռլինի «Հերտային»: Եվա ահա, WAZ.de-ն գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողներին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 4 գնահատականի է արժանացել:

5 միավորանոց համակարգում ամենաբարձրը համարվում է 1 գնահատականը: Ստացվում է, որ վնասվածք ստացած հայ ֆուտբոլիստն անբավարար գնահատականի է արժանացել: Իսկ ամենաբարձր գնահատականը տրվել է  «Բորուսիայի» ավստրալացի դարպասապահ Միտչել Լանգերակին՝ 2:

Նույն շարքից