Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», կմրցի Թուրինի «Յուվենթուսի» հետ

analitik.am

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», կմրցի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենթուսի» հետ:

1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան փետրվարի 17-18-ին և 25-26-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին և 17-18-ին: Խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերն առաջին խաղերն անցկացնելու են տանը:

Հիշեցնենք, որ խմբային փուլից հետո ռմբարկուների ցուցակը 9 գոլով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, ով 1 գնդակով գերազանցում է «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:


Ահա թե ինչ հակամարտություններ են սպասվում.

 


ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)


«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)


«Բայեր» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)


«Յուվենթուս» (Իտալիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)


«Շալկե» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)


«Շախտյոր» (Ուկրաինա) - «Բավարիա» (Գերմանիա)


«Արսենալ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)


«Բազել» (Շվեյցարիա) - «Պորտու» (Պորտուգալիա)

 

Նույն շարքից