Սպորտ 

Արագ շախմատի ԱԱ. Լեւոն Արոնյանը ձախողեց մեկնարկը

analitik.am

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր-Ռիադում մեկնարկել է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

Դեկտեմբերի 26-ին տղամարդկանց պայքարում խաղացվեց արագ շախմատի 15 տուրից հինգը: Մեկնարկեց 134 շախմատիստ, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչ:

Հինգ տուրից հետո մեր գրոսմայստերներն ունեն հետեւյալ արդյունքները.

Սերգեյ Մովսեսյան՝ 3.5 միավոր (25-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան՝ 3-ական (40, 41), Լեւոն Արոնյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան՝ 2.5-ական (66, 77, 79):

Առաջատարներն են՝ Վլադիմիր Ֆեդոսեեւը (ՌԴ) եւ Բաադուր Ջոբավան (Վրաստան)՝ 4.5-ական միավոր:

Կանանց պայքարում հայտավորվել է 100 շախմատիստ, այդ թվում Հայաստանի չորս ներկայացուցիչ:

Էլինա Դանիելյան՝ 3.5 միավոր (18-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան՝ 2.5 (54), Մարիա Գեւորգյան, Լիլիթ Գալոյան՝ 2-ական (69, 82):

Առաջատարը Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցյունն է՝ 5 միավոր: Եւս ութ շախմատիստուհի ունի 4-ական միավոր:

Դեկտեմբերի 27-ին կկայանան 6-10-րդ տուրերը, իսկ եզրափակիչ հինգ տուրը կանցկացվի դեկտեմբերի 28-ին:

 

Նույն շարքից