Սպորտ 

Երբ Յուրգեն Կլոպն անհաջողակ թիմից կտեղափոխվի մեկ այլ ձախողակը

analitik.am

Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դորտմունդի «Բորուսիայի», գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կազատի զբաղեցրած պաշտոնը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը եզրափակողների խմբում է:

Սակայն ճանաչված մասնագետն անգործ չի մնա: Հավանական է, որ նա գլծխավորի անգլիալան «Լիվերպուլը», որն Անգլիայի առաջնության 16-րդ տուրի արտագնա խաղում 0:3 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հատկապես այդ  պարտությունից հետո շատ է խոսվում այն մասին, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին, և  ակումբի նոր մարզչի գլխավոր թեկնածուն համարվում է Դորտմունդի «Բորուսիան» ներկայումս գլխավորող  Կլոպը:

Նույն շարքից