Հենրիխ Մխիթարյանի համար ցանկալի է, որ ձմռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվի մեկ այլ թիմ: Բայց ստացած վնասվածքը նվազեցրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրա անգլիական «Լիվերպուլ» կամ «Արսենալ» տեղափոխվելու հավանականությունը:
Այս մասին հրապարակումներ կան անգլիական մամուլում: Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի «Հերտայի» հետ խաղում, իսկ նրա ապաքինվելու համար կպահանջվի 6 շաբաթ:
Հավելենք, որ Դորտմունդյան ակումբը պատրաստ է 18 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Մխիթարյանին, սակայն անգլիական թիմերին այդ գործարքը հնարավոր է չհետաքրքրի, քանի դեռ ֆուտբոլիստը խնդիրներ ունի: