Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային «Ֆրանս ֆուտբոլ» պարբերականը ճանաչել է Ֆրանսիայի 2014-ի լավագույն ֆուտբոլիստ: Նրան հաջորդում են Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը:
Բենզեման 2014-ին դարձել է Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների Լիգայի գավաթակիր , ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր: Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 2014-ի առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ: