Փոփոխությունները ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Արարատ» թիմի կազմում, մարզչական խմբում շարունակվում են:
«Արարատ» են վերադարձել պաշտպաններ Գորիկ Խաչատրյանն ու Վահե Մարտիրոսյանը: Երկկողմանի համաձայնությամբ, խզվել են պայմանագրերն Արմեն Դուրունցի և Ավետիս Ղազարյանի հետ:
«Արարատի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը նաև թիմի ավագ մարզիչ Վահե Յաղմուրյանի հետ, որը նաև «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն էր:
«Արարատի» ավագ մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, իսկ երկրորդ թիմը կգլխավորի Գալուստ Պետրոսյանը: