Մինչեւ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելն անգամ իր կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների համար, հումքի ապրանքատեսակների համար, որոնք մեր տնտեսության համար կարեւոր են, արդեն զրոյացրեց արտահանման տուրքերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով մաքսատուրքերի զրոյացումը պետք է տեղի ունենար Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, բայց Ռուսաստանը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակում կատարեց այդ քայլը մինչեւ Հայաստանի անդամակցությունը:
«Որպես ՄՄ-ին Հայաստանի միանալու մասին որոշման հիմնական խթանիչներ նաեւ նշվում էր Հայաստան ներկրվող հումքային ապրանքների վրա արտահանման սակագնի զրոյացումը, որի արդյունքում Հայաստանում սպառողը կկարողանա եւ նաեւ տնտեսությունը կկարողանա ունենալ շատ ավելի մատչելի վառելիք, գազ, ադամանդի հումք, որից կարելի է հետո ոսկերչական ոլորտի զարգացման համար մեծ առավելություններ ստանալ»,- ընդգծել է Վ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է նավթի եւ նավթամթերքների արտահանման 35% մաքսատուրքի զրոյացմանը եւ հարցին, թե արդյոք դա կհանգեցնի սակագնի իջեցմանը շարքային սպառողի համար ՝ Վ. Սարգսյանը պատասխանեց, որ գնի փոփոխությունը կարող է էական չլինել, որովհետեւ այս պահին Հայաստանը շատ քիչ նավթամթերք է ներկրում Ռուսաստանից, սակայն հավելել է, որ այդ որոշումը կարող է փոխել ներմուծման շուկաները: