Սպորտ 

Ֆուտբոլի Ճանաչված մասնագետը կրկնակի շատ կստանա, քան նախատեսված էր

Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի, ռուբլու և եվրոյի փոխարժեքների մեծ տատանումների պատճառով, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի աշխատավարձը ֆանտաստիկ չափերի է հասել: Բանն այն է, որ տեղական փողով իտալացի մասնագետը կրկնակի կստանա, քան նախատեսվում էր:

Կապելոն տարեկան վաստակում է 8.8 միլիոն եվրո: Հունիսի փոխարժեքով նրա ամսական աշխատավարձը 34.6  միլիոն ռուբլի էր, իսկ այժմ այն դարձել է 62,4 միլիոն ռուբլի:

Ուշագրավ է, որ ճանաչված մասնագետն աշխատավարձ չի ստացել 2014-ի հունիսից:

 

Նույն շարքից