Սպորտ 

Տաղանդավոր հայ ֆուտբոլիստի հետագա ճակատագիրն անորոշ է

19-ամյա հարձակվող Արշակ Կորյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»: Պատճառն այն է, որ նրան առաջարկել են ակումբի ղեկավարության հետ աշխատանքային նոր պայմանագիր կնքել երեք տարով` շաբաթական 60 հազար ռուբլուց մի փոքր ավելի աշխատավարձով: Ֆուտբոլիստը նպատակահարմար է համարել այլևս չշարունակել երկխոսությունը:

Արշակը օգոստոսին ճանաչվել էր «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ, թեև ոչ մի խաղ չէր անցկացնելով գլխավոր թիմում: Այդպես էին որոշել հարցմանը մասնակցած թիմի երկրպագուները: Նա «Լոկոմոտիվի» երիտասրդական թիմի կազմում 13 հանդիպման մասնակցելով 13 գնդակ է խփել մրցակիցների դարպասը:  Կորյանը խաղացել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, սակայն հետագայում հրաժարվել է և ելույթ է ունեցել Ռուսաստանի երիտասարդական թիմում:

Իսկ ստեղծված իրավիճակը երիտասարդ ֆուտբոլիստը պարզաբանել է այսպես. «Հաճելի էր և տարօրինակ, ինքս ակումբում չէի զգում վստահություն: Հնարավորություն չէին տալիս խաղալ «Լոկոմոտիվում», անգամ` գավաթային խաղում: Այդ պատճառով էլ որոշեցի չերկարաձգել պայմանագիրս: Չեմ մտածում, որ «Լոկոմոտիվից» հեռանալուց հետո անմիջապես կխաղամ «Ռեալում», սակայն ցանկանում եմ ուժերս փորձել այլ ակումբում»:

Նույն շարքից