Սպորտ 

«Բրուսիան»` առանց Հենրիխ Մխիթարյանի

Մի փոքր հետո Դորտմունդում կմեկնարկի տեղի «Բորուսիայի» և  «Վոլֆսբուրգի» հանդիպումը: Թիմերը մրցելու են Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում: 

Հիշեցնենք, որ  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում չի լինի 6 շաբաթ: 25-ամյա ֆուտբոլիստը դեկտեմբերի 13-ին վնասվածք էր ստացել:

 

Ահա տանտերերի ակումբի մեկնարկային կազմը.

 

«Բորուսիա». Միտչել Լանգերակ, Էրիկ Դուրմ, Նևեն Սուբոտիչ, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Սվեն Բենդեր, Սեբաստիան Կել, Իլկայ Գյունդոգան, Կևին Գրոսկրոյց, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Չիրո Իմոբիլե:

Նույն շարքից