Սպորտ 

«Բորուսիան» բաց թողեց հաղթանակը

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանի թիմը`«Բորուսիան», չկարողացավ հաղթել «Վոլֆսբուրգին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Ի դեպ, տանտերերը մոտ էին հաջողությանը, քանի որ Չիրո Իմոբիլեի խփած երկու գնդակից հետո, առջևում էին 2:1 հաշվով, սակայն խաղավարտից 5 րոպե առաջ գնդակ բաց թողեցին:

Մխիթարյանը հանդիպմանը հետևում էր տրիբունայից:

«Բորուսիան» 15 միավորով 16-րդ տեղում է: «Վոլֆսբուրգն» ունի 31 միավոր և 11 միավորով հետ է մնում աղյուսակը գլխավորող Մյունխենի «Բավարիայից»:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Դորտմունդի  «Բորուսիա» - «Վոլֆսբուրգ»՝ 2:2


Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 8, Չիրո Իմոբիլե, 76 – Կևին Դե Բրույնե, 28, Նալդո, 85

 

 

Նույն շարքից