Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին նահանջել է երկու աստիճանով և 79-րդն է: Գերմանիայի հավաքականը առաջին տեղում է, ապա հաջորդում են Արգենտինայի, Կոլումբիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ուրուգվայի ներկայացուցիչները:
Եվրոպայի առաջնության ընթացիկ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված թիմերից, փաստորեն, ամենաբարձր՝ 7-րդ տեղը զբաղեցնում է Պորտուգալիայի հավաքականը: Դանիացիները 30-րդն են, սերբերը 38-րդը, ալբանացիները՝ 58-րդը: