Ինչպես հայտնի է, անգլիական «Արսենալն» ու «Լիվերպուլը» հավակնում են, որ գնեն Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը:
Բրիտանական լրատվամիջոցներում հրապարակումներ են, որ դորտմունդյան ակումբը կվաճառի 25-ամյա ֆուտբոլիստին, եթե կարողանա ձեռք բերել իտալական «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին, սակայն 22-ամյա խաղացողի հետտեղափոխման համար դեռ ընդհանուր հայտրարի չեն եկել:
Եթե Մխիթարյանին չգնեն, ապա «Արսենալը» փորձելու է ձեռք բերել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Պեդրոյին, իսկ «Լիվերպուլը»՝ «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենին։