Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն արդեն Ղազախստանում է: Նա միացել է «Տոբոլի» իր նոր խաղընկերներին:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը հեռացել էր Դոնեցկի «Մետալուրգից» և խաղում էր Երևանի «Փյունիկում»:
Մկրտչյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ:
Հավելենք, որ «Տոբոլը» գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: