Սպորտ 

Հայկական արմատներ ունեցող դարպասապահը՝ «Ուֆայի» դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որի մայրը հայուհի է և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում համալրելու է Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, ռուսական «Ուֆայի» երկրպագուների կողմից ճանաչվել է թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հարցմանը մասնակցել է 756 ֆուտբոլասեր: Նրանցից 407-ը քվեարկել է 28-ամյա դարպասապահի օգտին: Երկրորդ տեղը զբաղեցրած Էմանուել Ֆրիմպոնգը ստացել է 111 ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է Հարիս Հանջիչը՝  42 ձայն:

Ուշագրավ է, որ Յուրչենկոն ընթացիկ առաջնությունում արդեն չորրորդ անգամ ճանաչվել  է  թիմի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 

 

Նույն շարքից