Սպորտ 

2014-ի Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստը` ընդդեմ բոլոր ժամանակների արգենտինացի լավագույն ֆուտբոլիստի

analitik.am

Վերջին տարիների Արգենտինայի անփոփոխ լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին 2014-ին այդ տիտղոսը զիջել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվային: Եվ ահա, վերջինս գովեստի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնայի» առաջատարի հասցեին:

«Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, չնայած՝ հնարավորություն չեմ ունեցել սեփական աչքերով տեսնել անցյալի հայտնի ֆուտբոլիստներից շատերի խաղը»,- ասել է նա:

Հավելենք, որ այս երկու ֆուտբոլիստներն առաջիկայում մրցելու են իրար դեմ: «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան» ուժերն են չափելու Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչում:

Նույն շարքից