Սպորտ 

Հայաստանի ներկայացուցիչները ֆինանսական խնդիրներ չեն ունենա ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

analitik.am

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այդ կազմակերպության անդամ  երկրների ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրին հատկացնելու է 300 հազար դոլար՝ 2018-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելու համար: Այնպես որ, Հայաստանի ներկայացուցիչները ևս խնդիրներ չեն ունենա:

Ինքնին հարց է առաջանում, թե որտեղից են այդ փողերը: Այդ հնարավորությունը ՖԻՖԱ-ն ստացել է 2014-ին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպումից: Ֆեդերացիան առաջնության հետ կապված գործարքներից կուտակել է շուրջ 4 մլրդ դոլար:

Հավելենք, որ 2018-ի աշխարհի առաջնությունը կայանալու է հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում, Եկատերինբուրգում:

Նույն շարքից