Էստոնիայի Կիիլի քաղաքում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի հավաքականի և Արարատ ՏՏՈւ ակումբի միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով: Մեր թիմի կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը, մեկական գոլ խփեցին Սարո Մարդանյանը և Սարո Գալստյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի թիմը 2 հաղթանակ էր տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ: