Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության առաջին շրջանի վերջին` 17-րդ տուրի խաղում մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով զիջեց Բրեմենի «Վերդերին»: Դորտմունդյան ակումբն ընթացիկ առաջնությունում 10-րդ պարտությունը կրեց:
Այսպիսով, հայ ֆուտբոլիստի թիմը տխուր նոտայով կգնա 40-օրյա հանգստի: 15 միավորով այն նահանջեց նախավերջին՝ 17-րդ տեղ:
Դեկտեմբերի 13-ին Մխիթարայանը վնասվածք է ստացել և հայտավարված չէր հանդիպմանը:
Ինչ վերաբերում է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ապա սպասվում է, որ նա հրաժարական կտա: Անորոշ է նաև Մխիթարյանի հետագա ճակատագիրը:
Տեխնիկական արդյունքներ
«Վերդեր» -Դորտմունդի «Բորուսիա »՝ 2:1
Դևի Շելկե, 3, Ֆին Բարտելս, 62 – Մաթս Հումելս, 69