Սպորտ 

Մադրիդի «Ռեալը»` ֆուտբոլի աշխարհի ակումբային չեմպիոն

Մարոկկոյում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2014-ի ակումբային առաջնությունը: Եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց արգենտինական «Սան Լորենցո» ակումբին և տիրացավ պատվավոր մրցանակին:

Կարլո Անչելոտիի թիմը 22-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում:

«Ռեալը» մրցաշարը սկսել էր կիսաեզրափակիչից՝ 4:0 հաշվով հաղթելով մեքսիկական «Կրուս Ասուլին»: Վերջինս երրորդ տեղի համար մրցամարտում հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարով պարտվեց նորզելանդական «Օքլենդ Սիթիին» (հիմնական խաղաժամանակում գրանցվել էր 1:1 հաշիվը):  


Թիմերի կազմերը.

 

«Ռեալ». Կասիլյաս, Կարվախալ (Արբելոա, 90+3), Պեպե, Ռամոս (Վարան, 89), Մարսելո (Կոենտրաու, 43), Կրոս, Իսկո, Խամես Ռոդրիգես, Բեյլ, Ռոնալդու, Բենզեմա:


«Սան Լորենցո».  Տորիկո, Բուֆարինի, Յեպես (Կետո, 61), Կանեման, Մաս, Մերսիեր, Օրտիգոզա, Կալինսկի, Վերոն (Ռոմանյոլի, 57), Բարիենտոս, Կաուտերիցիո (Մաթոս, 68):

 

Տեխնիկական արդյունքներ

 

Մադրիդի «Ռեալ» – «Սան Լորենցո»` 2:0

Գնդակները խփեցին` Ռամոսը (37), Բեյլը (51)

 

Նույն շարքից