Սպորտ 

Պաուլո Դիբալային գնելու համար դորտմունցիները պետք է վճարեն 50 մլն եվրո

Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի  «Բորուսիան», վերջին  երեք տասնամյակում առաջին անգամ  Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում հայտնվել է վտանգավոր գոտում: Հնարավոր է թիմը դուրս մնա ուժեղագույնների խմբից: Այն առաջին կեսի վերջին խաղից հետո առայժմ 17-րդն է, հնարավոր է նաև զբաղեցնի 18-րդ հորիզոնականը:

40-օրյա ձմեռային խաղադադարի ընթացքում գերմանական ակումբը փորձելու է թարմացնել թիմի կազմը, հաղթահարել ճգնաժամը: «Բորուսիան» պայքարում է իտալական «Պալերմոյի» հարձակվող Պաուլո Դիբալային ձեռք բերելու համար, սակայն  ունի մրցակից:

Անգլիական «Արսենալի» ղեկավարությունն  21-ամյա այդ ֆուտբոլիստին գնելու համար առաջարկել է 40 մլն եվրո, իսկ դորտմունդցիները պատրաստ են վճարել 48 մլն եվրո:

«Պալերմոյի» ներկայացուցիչների ախուժակն ավելի մեծ է: Նրանք որպես փոխհատոևցում պահանջում են վճարել առնվազն 50 մլն եվրո:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիբալան մասնակցել է 15 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանին գնելու համար «Բորուսիան»  Դոնեցկի «Շախտյորին» վճարել էր 27 մլն եվրո, և այդ գումարը գերմանական ակումբի համար համարվում էր ռեկորդային:

 

Նույն շարքից