Տնտեսություն 

Իրան-Հայաստան երկաթուղու արժեքը կկազմի մոտ 3.5 մլրդ դոլար

analitik.am

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության արժեքը կկազմի մոտ 3.5 մլրդ դոլար, այս մասին հայտնել է տրանսպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երկաթուղու կառուցման տնօրինություն» ՊՓԲԸ-ի տնօրեն  Աշոտ Շահնազարյանը:


«Ըստ տեխնիկատնտեսական հիմնավորման՝ շինարարության ժամկետը կկազմի 6 տարի, հուսալիությունը՝ 28 տարի, շահագործումը՝ 50 տարի: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2015թ. առաջին եռամսյակում», – հայտնել է Շահնազարյանը:  Տեխնիկատնտեսական հիմնավորումը կազմել է ԱՄԷ-ում գրանցված և նախագծով հետաքրքրված խորհրդատվական ընկերություններից մեկը՝ «Ռասիա» ընկերության պատվերով: Ըստ Շահնազարյանի՝  փաստաթուղթն արդեն պատրաստ է և կարող է հրապարակվել ոչ հեռու ապագայում:


Հիշեցնենք, որ հունվարի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղին»,  ՀՀ տրանսպորտի նախարարությունը և «Ռոսիա ՖԶԷ»-ն փոխըմբռնման եռակողմ հուշագիր էին ստորագրել Հայաստանում Հարավային երկաթուղիների զարգացման վերաբերյալ: 


Ենթադրաբար Իրան-Հայաստան երկաթուղու հայկական կողմը կունենա 316 կմ երկարություն և կանցնի իրանական սահմանից  (Մեղրի) մինչև Սևանի ափին գտնվող Գավառ քաղաք, որտեղից կմիացվի գործող երկաթուղուն:  Նախագծի ներդրողները դեռ ամբողջությամբ հայտնի չեն:

Նույն շարքից