Սպորտ 

Ղազախստանի ֆուտբոլի հավաքականը ցանկանում է ուժերը չափել Հայաստանի թիմի հետ

Ինչպես հայտնի է, Ղազախստանում է աշխատում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ղազախական թիմերում են խաղում Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ: Եվ ահա, Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը հայտնել է, որ այդ երկրի Ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է փետրվար կամ մարտ ամիսներին ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետ: ՂՖՖ-ի ղեկավարությունն առաջարկել է Հայաստանի, Բուլղարիայի, Էստոնիայի, Ադրբեջանի, Մոլդովայի ներկայացուցիչներին ընկերական հանդիպումներ անցկացնել:

Ասվել  է, որ հնարավոր մրցակիցները հետաքրքրված են առաջարկով և սպասում են պատասխանների:

Նույն շարքից