Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի նոր խաղընկերը «Բորուսիայում»

analitik.am

Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլի ակումբի կայքում ուշագրավ նորություն է հրապարակվել: Պարզվում է, որ գերմանական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է աշխատանքային պայմանագիր կնքել Զալցբուրգի «Ռեդ Բուլի» կիսապաշտպան Կևին Կամպլի հետ:

Գործարքի ֆինանսական կողմն առայժմ գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ Հենրիխ Մխիթարյանի սլովենացի 24-ամյա նոր խաղընկերը պայմանագիր է ստորագրելու, որի ժամկետը լրանալու է միայն 2019-ին: 

Կամպլը 109 հանդիպում է անցկացրել «Ռեդ Բուլի» կազմում,  29 գնֆդակ խփել մրցակիցների դարպասը և կատարել 54 գոլային փոխանցում:

 

Նույն շարքից