Սպորտ 

Մեսսին ֆենոմենալ մակարդակ է ցուցադրում. Լուիս Էնրիկե

analitik.am

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն  Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացած «Դեպորտիվո»-ի դեմ արտագնա խաղի վերաբերյալ.«Մենք միշտ ստիպված ենք լինում գործ ունենալ պաշտպանության գծում մրցակցի խիտ գործողությունների հետ: Սակայն մենք բազմաթիվ գոլային պահեր ենք ստեղծում: Չկա այնպիսի խաղաոճ, որը ես միշտ դավանում եմ: Ընտրում եմ այն կազմը, որն, իմ կարծիքով, ամենալավը կխաղա տվյալ հանդիպմանը: Մեսսին ֆենոմենալ խաղ է ցուցադրում ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Անշու´շտ, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- AS-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:

Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների` 4:0 հաշվով հաղթանակով, հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկ է ձևակերպել:

Նույն շարքից