Սպորտ 

Խաղադաշտ ներխուժեցի, քանի որ ավելին էի սպասում իմ թիմից. Մ. Լուչեսկո

analitik.am

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պարզաբանել է, թե ինչու է «Աթլետիկո Մինեյրոյի» հետ ընկերական խաղում ներխուժել խաղադաշտ: Ռումինացի մասնագետը փորձել էր պարզաբանում պահանջել գլխավոր մրցավարից 11 մետրանոց չնշանակելու համար:


«Խաղադաշտ ներխուժեցի, քանի որ ավելին էի սպասում իմ թիմից, որը հնարավորություններից ցածր խաղաց: Իմ հեռացումից հետո «Շախտյորն» ուներ առավելություն եւ կարող էր խփել երրորդ գոլը: Ստեղծեցինք 7 գոլային պահեր, սակայն միայն երկու անգամ գրավեցինք դարպասը: Բնականաբար, դժգոհ եմ արդյունքից»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է Zero Hora-ն:


Հիշեցնենք, որ «Աթլետիկո Մինեյրոն» հաղթել էր 4:2 հաշվով:

Նույն շարքից