Սպորտ 

«Գանձասարի» հարձակվող Սամվել Մելքոնյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից

analitik.am

 

Կապանի «Գանձասարի» հարձակվող Սամվել Մելքոնյանն անհատական մարզումներով է նախապատրաստվում առաջնության 2-րդ կեսին:

Armsport.am-ին 30-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ շարունակում է ապաքինվել նոյեմբերին ստացած վնասվածքից:

«Նոյեմբերին ստացած ծնկի վնասվածքից մինչ այժմ ապաքինվում եմ: Այնպիսի վնասվածք է, որի ապաքինման փուլում պետք չէ ռիսկի դիմել, քանի որ հնարավոր են բարդացումներ:

Այժմ մարզասրահ եմ հաճախում և վարժություններս հիմնականում ապաքինման համար են»,- ասաց Մելքոնյանը:

Ֆուտբոլիստը հավելեց նաև, որ ապաքինման ժամկետի հարցում դեռևս հստակություն չկա:

Ավելացնենք, որ Կապանի «Գանձասարը» դեռ չի սկսել նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին:

Նույն շարքից