Սպորտ 

Դորտմունդի Բորուսիան նոր պաշտպան ունի

analitik.am

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է երիտասարդ պաշտպան Ժերեմի Դուդցյակին ձեռք բերելու մասին։

19-ամյա ֆուտբոլիստը, ով 2014 թ. Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականի կազմում չեմպիոն էր դարձել, մինչ վերջերս հանդես էր գալիս «Բորուսիայի» պատանեկան թիմում։

Դուդցյակի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թ. հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։

-Ես 14 տարեկանից «Բորուսիայում» եմ և միշտ երազել եմ ֆուտբալ խաղալ այս թիմի կազմում։ Երազանքս իրականացավ, և ես խոստանում եմ, որ ապագայում շարունակելու եմ քրտնաջան աշխատել,- հայտարարել է ֆուտբոլիստը։

Նշենք, որ Բունդեսլիգայի առաջին շրջանից հետո Յուրգեն Կլոպի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը։ 

Նույն շարքից