Սպորտ 

Յուրգեն Կլոպը քննադատել է դորտմունդցիներին

analitik.am

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է դորտմունդցիների խաղը:


« Ինձ մեծ ցավ է պատճառում այս հանդիպման արդյունքը: Ունակ էին չթողնել, որ մրցակիցը գրավի մեր դարպասը: Իսկ մենք չենք կարողանում օգտագործել մեզ ընձեռված հնարավորությունները: Պայքարում ենք, բայց սխալ կերպով: Այդ իսկ պատճառով բացասական արդյունքները կրկնվում են»,-Կլոպի խոսքը մեջ է բերում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:


Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ պարտվեց «Աուգսբուրգ»-ին: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի 50-րդ րոպեին «Աուգսբուրգ»-ի ֆուտբոլիստներից Ռաուլ Բոդաբիլը առաջ մղեց հյուրերին: Խաղի ընթացքում կրքերը սկսվեցին բորբոքվել, և «Աուգսբուրգ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով` խաղադաշտից հեռացվեց Քրիստոֆեր Յանկերը: Ի վերջո, հանդիպումն ավարտվեց «Աուգսբուրգ»-ի նվազագույն հաշվով հաղթանակով:  

Նույն շարքից