Սպորտ 

Ռեալի երկրպագուների 91 տոկոսը պահանջում է 4-4-2 սխեման

analitik.am

Իսպանական AS պարբերականը հարցում է կատարել ընթերցողների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը Մադրիդի «Ռեալի» մարտավարական սխեմայի վերաբերյալ: Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ 4-3-3 սխեման չի համապատասխանում թիմին: Նրանց մեծագույն մասը վստահ է, որ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պետք է շեշտը դնի 4-2-2 սխեմայի վրա: Դրա օգտին քվեարկել է երկրպագուների 91 տոկոսը:

Հարկավոր է նշել, որ 4-3-3 սխեմայի օգտագործում դարձել էր քննադատության առիթ Մադրիդի «Ատլետիկոյից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո:

Նույն շարքից