Սպորտ 

«Փյունիկ»-ը պարտվել է «Ֆրայբուրգ»-ի երկրորդ թիմին

analitik.am

Երևանի «Փյունիկ»-ը Անթալիայում մեկնարկած առաջին ստուգողական խաղում պարտություն է կրել: 


Գերմանական «Ֆրայբուրգի» երկրորդ թիմի հետ խաղում «Փյունիկ»-ը պարտվեց 2:0 հաշվով: Փետրվարի 12-ին հայկական թիմը ընկերական խաղում կմրցի Կրասնոդարի «Կուբանի» հետ: «Փյունիկ»-ն ուղևորվել է Անթալիա՝ անցկացնելու վերջին ուսումնամարզական հավաքը:  Եվս մեկ ընկերական հանդիպում կկայանա փետրվարի 18-ին՝ «Կուբան»-ի հետ: Հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 26-ը:


Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մրցումները կվերսկսվեն մարտի 1-ին:  

Նույն շարքից