Սպորտ 

Մենք շատ ռիսկի չդիմեցինք, այնպես որ ամեն ինչ լավ ստացվեց. Կ. Անչելոտի

analitik.am

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շալկե-04»-ի դեմ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ գոհ է թիմի խաղից.

-Շատ գոհ եմ նրանց ելույթից։ Մենք արագ խաղ ցույց չտվեցինք և 100 ուժերը չներդրեցինք, քանի որ մրցակիցն առաջին րոպեներից սկսվեց պաշտպանվել։ Ամեն ինչ հեշտությամբ չտրվեց, սակայն մենք տիրեցինք նախաձեռնությանը և վերահսկում էինք խաղը։ Մենք շատ ռիսկի չդիմեցինք, այնպես որ ամեն ինչ լավ ստացվեց,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Football Espana»-ն։


Նշենք, որ երեկ տեղի ունեցած «Շալկե-04»-«Ռեալ» պայքարում 0:2 հաշվով «Ռեալ» -ը հաղթանակեց:

Նույն շարքից