Սպորտ 

Այն մարդկանցից չեմ, ով հանգիստ նստում է և դիտում թիմի հանդիպումները տրիբունայից. Յուրա Մովսիսյան

analitik.am

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «Чемпионат»-ին տված հարցազրույցում խոսել է նախորդ մրցաշրջանում եղած բարդությունների, թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ հարաբերությունների, ինչպես նաև հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ապաքինման մասին:

-Նախորդ տարի ամենադժվարներից էր կարիերայումս՝ վնասվածք մրցաշրջանի մեկնարկում, եզրափակիչ արդյունքը: Այդ ամեն ինչը վերապրել շատ ավելի բարդ էր, քանի որ առաջնության վերջնամասում լիովին պատրաստ չէի: Եզրափակիչ հանդիպումները խաղացել եմ հնարավորություններիս 50-60 տոկոսով: Այդ ամենն ինձ տխրեցրեց: Հոգեբանական տեսանկյունից ազդում էր ապաքինման գործընթացը և մարզավիճակ ձեռք բերելը: Այն մարդկանցից չեմ, ով հանգիստ նստում է իր տեղում և դիտում է թիմի հանդիպումները տրիբունայից: Ինձ համար դա անտանելի է, քանի որ ցանկանում եմ միշտ խաղալ:

Բնական է, երբ գալիս է նոր մարզիչ, ցանկանում ես տպավորություն թողնել նրա վրա: Ես նման հնարավորություն չունեի: Ակնհայտ է, որ Յակինը գիտեր, թե ինչպիսի խաղացող եմ և ինչի եմ ունակ: Մուրատը ոչ միայն աջակցում էր ինձ բարդ պահին, այլև շատ դրական է ազդել թիմի վրա: Նրա շնորհիվ այժմ հանդերձարանում հիանալի մթնոլորտ է:

Արասն ապաքինվում է և անհամբեր սպասում է դաշտ վերադառնալուն: Մենք նույնպես կարոտել ենք նրան: Օզբիլիսը չափազանց կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար: Ցավալի է, որ վնասվածքի պատճառով նա դուրս մնաց երկար ժամանակով, սակայն վստահ եմ, որ Արասն ավելի ուժեղ կվերադառնա:

Սիրում եմ հեռուստաշոուներ: Բացի այդ Թուրքիայում այժմ հավաք են անցկացնում որոշ հայկական թիմեր, որոնցում հանդես են գալիս ընկերներս, այդ պատճառով պարբերաբար հանդիպում եմ նրանց, հետ- ասել է Մովսիսյանը:

Նույն շարքից