Սպորտ 

«Յուվենտուսը» հաղթեց «Բորուսիային»

analitik.am

Երեկ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»:



«Ծեր սինյորային» հանդիպման 13-րդ րոպեին առաջ է մղել արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը: 5 րոպե անց Մարկո Ռոյսի դիպուկ հարվածը հավասարեցրել է խաղի հաշիվը, սակայն 43-րդ րոպեին Ալվարո Մորատան կրկին առաջ է մղել թուրինցիներին, ձեւակերպելով մրցավեճի վերջնական հաշիվը:



Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է եղել դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմում եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Թիմերի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում:

Նույն շարքից