Սպորտ 

ՀՖՖ Գործադիր կոմիտեն քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ ստեղծված արտակարգ իրավիճակը

analitik.am

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:




Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին «Գանձասար» ֆուտբոլային ակումբի մարզչիների և ֆուտբոլիստների կողմից ներկայացված դիմումների, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակի քննարկումը, մանկապատանեկան առաջնությունների կազմակերպման կանոնակարգման և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործընթացում կատարվելիք փոփոխությունների առաջարկը, ՀՖՖ ենթակառուցվածքային կանոնակարգի հաստատման հարցը, Գյումրու ֆուտբոլի ակադեմիան «Շիրակ» ֆուտբոլային ակումբին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու հարցը, կազմակերպված ֆուտբոլի մասնակիցներին գույք նվիրաբերելու ծրագրի հաստատումը, հանրակրթական դպրոցներում ֆուտբոլ դասաժամի պատշաճ անցկացումն ապահովելու նպատակով՝ գույք նվիրաբերելու ծրագրի հաստատումը և այլ հարցեր:



Անդրադառնալով «Գանձասար» ֆուտբոլային ակումբի մարզչիների և ֆուտբոլիստների կողմից ներկայացված դիմումների, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակի քննարկմանը՝ ՀՖՖ գործադիր մարմինը որոշեց գրանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Գանձասար Կապան» ակումբը, որը կհանդիսանա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Գանձասար» ակումբի իրավահաջորդը:



ՀՖՖ Գործկոմը հաստատեց մանկապատանեկան առաջնությունների կազմակերպման կանոնակարգման և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործընթացում կատարվելիք փոփոխությունների առաջարկը, ՀՖՖ ենթակառուցվածքային կանոնակարգը, Գյումրու ֆուտբոլի ակադեմիան «Շիրակ» ֆուտբոլային ակումբին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու հարցը, կազմակերպված ֆուտբոլի մասնակիցներին գույք նվիրաբերելու ծրագիրը, հանրակրթական դպրոցներում ֆուտբոլ դասաժամի պատշաճ անցկացումն ապահովելու նպատակով՝ գույք նվիրաբերելու ծրագիրը:



ՀՖՖ Գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ հերթական ժողովի օրակարգը և որոշեց այն անցկացնել ս.թ. ապրիլի 18-ին:

Նույն շարքից