Սպորտ 

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց

analitik.am

Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ֆուտզալի Ռուսաստանի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Միտիշչի» թիմի միջև ընկերական հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:



Հենրիկ Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի գոլերի շնորհիվ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականն առջևում էր 2:1 հաշվով, սակայն վերջին րոպեներին 2 գնդակ բաց թողեց սեփական դարպասը և պարտվեց 2:3 հաշվով:



Մարտի 4-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս 1 ընկերական հանդիպում՝ մրցելով «Պրոգրես» թիմի, իսկ մարտի 6-ին կհանդիպի «Յամալ» թիմի հետ:



Հիշեցնենք` մարտի 18-21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի ընտրանիները:

Նույն շարքից