Սպորտ 

Արամ Դանիելյանը՝ Հայաստանի Մ-15 հավաքականի գլխավոր մարզիչ

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Դանիելյանը:



Գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները կկատարի Սարգիս Մովսիսյանը:



Հիշեցնենք, որ մինչ այդ Արամ Դանիելյանը գլխավորում էր Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, իսկ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկ Լելևրը ստանձնել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները:


Նույն շարքից