Նավարա նահանգի դատարանն ուրբաթ հինգ իսպանացի ֆուտբոլիստների նկատմամբ մեղադրանք է առաջադրել պայմանավորված խաղեր կազմակերպելու համար, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը։
Մեղադրանք է առաջադրվել «Բետիսի» խաղացողներ Խորխե Մոլինայի և Խորդի Ֆիգերասի, «Էսպանյոլի» կապիտան Սերխիո Գարսիայի, «Օսասունայի» նախկին ֆուտբոլիստ Պաչի Պունյալի և «Բետիսի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Ամայայի նկատմամբ։
Անցած շաբաթ դատարանը նույն մեղադրանքն էր առաջադրել նաև «Օսասունայի» ղեկավարության վեց անդամների նկատմամբ, որոնցից երկուսն այժմ կալանքի տակ են գտնվում։