Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, հայտնում է Marca պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով, Արքայական ակումբն ընդհանոր առմամբ ստիպված է լինելու 400 միլիոն եվրո ծախսել բրազիլացու տրանսֆերի համար: Եթե ինչ-ինչ պատճառներով այս տրանսֆերը չկայանա, սերուցքայինների համար մյուս թեկնածուներն են Հարի Քեյնը, Էդեն Ազարը, կամ Թիմո Վերները՝ «Լայփցիգից»:
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Ռեալի» ամենասկսզբունքային մրցակից «Բարսելոնայից» 2017 թվականի ամռանը 222 միլիոն եվրոյի դիմաց: