Սպորտ 

Այսօր կայացան «Ուլիս»-«Արարատ» և «Միկա»-«Բանանց» հանդիպումները

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում այսօր կայացան «Ուլիս»-«Արարատ» և «Միկա»-«Բանանց» հանդիպումները:



Առաջատար «Ուլիս»-ը չկարողացավ առավելության հասնել «Արարատ»-ի նկատմամբ: Հաշիվը չբացվեց: «Միկա»-ն և «Բանանց»-ը 2-ական գոլ խփեցին:



Այժմ «Ուլիս»-ը 38 միավորով առաջին տեղում է: «Արարատ»-ն իր ակտիվում 8 միավոր է գրանցել և զբաղեցնում է վերջին հորիզոնականը: «Միկա»-ն 19 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Բանանց»-ը մեկ միավոր քիչ է վաստակել և 6-րդն է:



«Միկա» – «Բանանց»՝ 2:2

 

Գևորգ Կարապետյան (23’), (25’) – Նորայր Գրիգորյան (50’), Լյուբոշ Հանզել (61’)

 

«Ուլիս»-«Արարատ»` 0:0

Նույն շարքից