Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ՝ մարտի 15–ին չի մասնակցել գերմանական թիմի մարզմանը։
Յուրգեն Կլոպի տրամադրության տակ գտնվող մյուս գրեթե բոլոր ֆուտբոլիստները դուրս են եկել մարզման. Քևին Գրոսկրոյցը վազքային վարժություններ է կատարել։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 25–րդ տուրի «Քյոլնի» դեմ մրցավեճի 40–րդ րոպեին Մխիթարյանը բախվել է մրցակցի պաշտպաններից մեկի հետ՝ վնասելով ձախ ոտքը։ Հայ ֆուտբոլիստը շարունակել է խաղը, բայց 61–րդ րոպեին փոխարինվել է։
Ավելի ուշ ԶԼՄ–ները հայտնել են, որ Մխիթարայնի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ կայանալիք պ