Տնտեսություն 

Պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել մրցակցությունը

analitik.am

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2005թ ՀՀ-ում ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին քան Բելառուսում 10%, Ղազախստանում՝ 31%, Ղրղզստանում՝ 52%, Ադրբեջանում 55 տոկոսով, Մոլովայում՝ 20%, Ուկրաինայում՝ 20%։ Այդ ժամանակ Վրաստանում գներն ավելի բարձր էին քան Հայաստանում 3,5%, իսկ ՌԴ-ում դրանք Հայաստանից բարձր էին 26%-ով։ 2015-ին պատկերը փոխվել է։ ՀՀ-ն ամենաթանկն է։ Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին քան Բելառուսում 29%, Ղազախստանում՝ 1%, Ղրղզստանում՝ 29%, Ադրբեջանում՝ 33%, Մոլդովայում՝ 17%, Ուկրաինայում՝ 54%, Վրաստանում՝ 8%, ՌԴ-ում՝ 4%։ 2017-ին վիճակն ըստ իս ավելի է խորացել։ Բոլոր թվերը չկան։ Բայց հաստատապես հայտնի է, որ Վրաստանում գներն ավելի թանկ են քան Հայաստանում առնվազն 20-%-ով։ Սա ԿԲ կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքն է։ Այն բերում է դոլարային գների անշեղ աճի։ Մինչդեռ պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել մրցակցությունը ապրանքների ու ծառայությունների մատակարարների մեջ։

Նույն շարքից