Սպորտ 

Մովսիսյան. «Հուսով եմ՝ «Բորուսիան» կանցնի հաջորդ փուլ»

analitik.am

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Յուվենթուսի» դեմ խաղում «Բորուսիայի» հնարավորություններից:



««Բորուսիան» քառորդ եզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ ունի: Այժմ նրանք հիանալի, որակյալ խաղ են ցուցադրում: «Բորուսիան» հիանալի մարզավիճակ է ձեռքբերել:



Հուսով եմ՝ նրանք կարող են տանը հաղթել «Յուվենթուսին» և դուրս գալ քառորդ եզրափակիչ»,- «Р-Спорт»-ին ասել է Մովսիսյանը հեռախոսով:



Նշենք՝ Գերմանիայի առաջնության վերջին 6 խաղերում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը տոնել է 4 հաղթանակ և 2 անգամ ոչ-ոքի խաղացել:

Նույն շարքից