Տնտեսություն 

Ընդդիմադիր պատգամավորները ըմբոստացել են ՀՀԿ-ի դեմ

analitik.am

ՀՀԿ-ից մի քանի հոգու գործուղեք Չիլի, թող հավաստիանան, որ անտեղ կենսաթոշակային պարտադիր կուտակային  համակարգ չկա, թեեւ հանրապետականները համառորեն այդ մասին են հայտարարում: Այս մասին դեկտոմբերի 4-ին  կենսաթոշակային պարտադիր կուտակային  համակարգը հետաձգելու մասին օրինագծի ձախողումից հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:


ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է. «Դուք խորհրդարանական վարկածը չգերադասեցիք, ուրեմն մենք այլ ճանապարհով կգնանք»:


Դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը առաջարկել է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փողոց ելնի եւ մարդկանց բացատրի, թե ինչու են դեմ քվեարկել. «Ժողովրդին բացատրեք ձեր քվեարկության տրամաբանությունը»:

Նույն շարքից