Սպորտ 

ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեն ավելացրել է 2018 և 2022 թվականների ԱԱ–ների մասնակիցների պարգևատրումների գումարները

analitik.am

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն (ՖԻՖԱ) որոշում է ընդունել ավելացնել 2018 և 2022 թվականների ԱԱ–ների մասնակիցների պարգևատրումների գումարները, «Ռ–Սպորտ» գործակալությանն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Պատմության ընթացքում Ռուսաստանի տարածքում ֆուտբոլի առաջին աշխարհի առաջնությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 14–ից հուլիսի 15–ը։ 2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբեր–դեկտեմբերին և կավարտվի դեկտեմբերի 18–ին։



«Դիտարկվել են պարգևատրումների բաշխման հարցերը, 18 և 22 թվականներին որոշակիորեն կավելանան բոլոր մասնակիցների գումարները, այդ թվում ակումբներում»,– ասել է Մուտկոն հեռախոսով։ 

Նույն շարքից